ՄիջազգայինՔաղաքական

Հնդկաստանը նախատեսում է Պուտինի այցի ընթացքում բանակցել նոր զինատեսակների գնման շուրջ

«ԱԼԻՔ» – Հնդկաստանը նախատեսում է Վլադիմիր Պուտինի այս շաբաթւայ այցի ընթացքում բանակցութիւններ սկսել ռուսաստանեան կործանիչների եւ հակահրթիռային պաշտպանութեան համակարգի գնման շուրջ։ Այս մասին ըստ News.am-ի` յայտնում է Bloomberg-ը՝ յղում անելով իրազեկ աղբիւրներին։

Հնդկաստանը եւ Ռուսաստանը կապւած են յատուկ եւ արտօնեալ ռազմավարական գործընկերութեամբ, որի շրջանակում սպասւում է SU-57 կործանիչների եւ հակահրթիռային պաշտպանութեան համակարգի՝ S-500-ի կատարելագործւած տարբերակի գնման քննարկում, նշւում է գործակալութեան յօդւածում։

Յիշեցնենք, որ Կրեմլի տեղեկութեամբ` Պուտինի այցը Հնդկաստան նախատեսւած է դեկտեմբերի 4-5-ին։

Related Articles

Back to top button