Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ի ԴԷՊ

Փաշինեանի դատարկ «պատարագն» ու Կարապետեանի լեփլեցուն համագումարը

Շաբաթւայ ամենաքննարկւող թեմաներից մէկը Յովհաննավանքում կարգալոյծ քահանայի պատարագին Նիկոլ Փաշինեանի մասնակցութիւնն էր: Չնայած իշխանութիւնների կիրառած վարչական ռեսուրսին, երէկ, նախորդ կիրակի օրւայ պէս, Յովհաննավանքում իշխանութիւնները կարողացել էին հաւաքել ընդամէնը մի քանի հարիւր մարդ, որոնց մեծ մասը ՔՊ-ականներ էին ու ոստիկաններ:

Նոյն ժամանակահատւածում Հայաստանի քաղաքական կեանքի համար կարեւոր իրադարձութիւն տեղի ունեցաւ Երեւանում՝ Դւին հիւրանոցի մեծ դալիճում: Ըստ մեր աղբիւրների՝ կիրակի առաւօտեան տեղի է ունեցել Սամուէլ Կարապետեանի կողմից ստեղծւող կուսակցութեան հիմնադիր համագումարը, որը ոչ հրապարակային ֆորմատով է անցել եւ որեւիցէ կերպ չի լուսաբանւել:

Բոլոր դէպքերում, մեր աղբիւրներից ստացւած բացառիկ լուսանկարից պարզ երեւում է, որ չնայած միջոցառման չլուսաբանւող եւ ոչ հրապարակային լինելուն, Սամուէլ Կարապետեանի կուսակցութեան համաժողովին հաւաքւածների թիւը զգալիօրէն գերազանցել է Յովհաննավանքում վարչական ռեսուրսի կիրառմամբ անցկացւող «պատարագին»:

«Փաստ»

Related Articles

Back to top button