Հայաստան - ԱրցախՔաղաքական

Համաշխարհային ամենայայտնի օրաթերթերից մէկն անդրադարձել է Սամուէլ Կարապետեանի կալանաւորմանը

«ԱԼԻՔ» – «Ես գտնւում եմ Ամերիկայի Միացեալ Նահանգներում, Նիւ Եօրք քաղաքում, թէ ինչի համար եմ այստեղ գտնւում, հետագայում դուք կիմանաք, բայց այսօր մի նշանակալի բան է տեղի ունեցել։ Ինչպէս հաղորդում է Alpha News-ը՝ այս մասին ֆէսյբուքում հրապարակած տեսանիւթում նշել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետեանը։

«Financial Times համաշխարհային ամենայայտնի օրաթերթը, իր շաբաթօրեայ հրատարակութեան մէջ ներկայացրել է Սամուէլ Կարապետեանի կալանաւորման մասին տւեալներ, որի մասին մենք ձեզ կը ներկայացնենք ժամանակի ընթացքում, այսօր կը ներկայացնեմ ես։ Ինչի մասին եմ այսօր ուզում խօսել: Նախորդ շաբաթը լի էր երկու կարեւոր օրակարգով, որ մեր հասարակութիւնը քննարկում էր: Առաջինը՝ դպրոցներ, թէ գործարաններ, երկրորդը՝ սակագին իջեցնել, թէ բարձրացնել, թէ նոյնը թողել»,- նշել է Կարապետեանը։

«Մեր առաջարկը եղել է առաջին թեմայով, որ երկրում կառուցւեն գործարաններ սկզբից, յետոյ նոր դպրոցներ: Ինչու ենք մենք այդպէս մտածել: Ամէն ինչ եկել է մեր պատմութիւնից: Ուրեմն մեր, մենք Լոռւա մարզում, մեր գիւղում, կառուցեցինք դպրոց, յետոյ մի 20 տարի առաջ, ամենաժամանակակից պայմաններով, յետոյ ճանապարհները վերանորոգեցինք, Տաշիր քաղաքից մինչեւ մեր գիւղ, մեր գիւղի բոլոր ճանապարհները, քաղաքում Տաշիր բոլոր շատ ճանապարհներ, սակայն անգամ գիւղի տների բոլոր փոփոխութիւնների արդիւնքում մարդիկ էլի շարունակում են հեռանում, որովհետեւ պատճառը մէկն է, մարդը եթէ չունի աշխատանք, եթէ գործ չունի, նա չի մնալու, ուզում ես ոսկուց էլ ամբողջ քաղաքը սարքի, նւիրի իրան, ուզում ես բոլոր շէնքերը կարող էինք փոխել, մարդիկ գնալու էին էլի։ Պատճառն այն է, որ մարդկանց պէտք է ապահովել սկզբնական հաց, ապրուստ եւ յետոյ նոր լաւ պայմաններ, լաւ ռեմոնտ, այսպէս ասած»,- աւելացրել է Կարապետեանը։

Նա նշել է, որ դպրոցաշինութիւնը լաւ բան է, շատ կարեւոր է դպրոցաշինութիւնը, բայց կարեւոր է այս Հայաստանի աղքատութեան այս պարագայում, երբ 700,000 մարդ, 25% բնակչութեան աղքատ է ապրում, շատ կարեւոր է, որ դպրոցաշինութիւնը որպէս առաջնահերթութիւն լինի այն ժամանակ, երբ որ արտադրութիւնները, գործարանները կը լինեն, հարկ կը տան եւ այդ հարկերից կը լինի։

«Քանի որ մենք վարկ ենք վերցնում, դպրոց ենք կառուցում, յետոյ այդ վարկը պէտք է փակենք հին տնտեսական միաւորների, հին բիզնեսների հարկերի հաշւին ու մարդկանց հարկերի հաշւին, ոչ մի աւել շահոյթ երկրում չի աւելացել այս ներդրումների արդիւնքում։ Իսկ եթէ գործարան ենք կառուցում, աւելանում է շահութարկ, աւելանում է եկամտահարկ, երկիրը ակտիւանում է, եւ այդ փողերով մենք կարող ենք արդէն առանց վարկ վերցնելու կառուցենք դպրոցներ։ Սա է մեր առաջին օրակարգը»,- ասել է Կարապետեանը։

«Երկրորդը սակագնի հետ կապւած, մենք շատ ենք մտածել ներկայացնենք սակագինն իջեցնելու ծրագիրը, թէ չէ, դրանով է պայմանաւորւած մեր մի քիչ ուշացումը, այսինքն հէնց սկզբից մենք ներկայացրել էինք, որ պատրաստ ենք մի մաս իջեցնել, դա դեռ մեր քաղաքականութիւն յայտնւելուց առաջ էր եւ դա ապացուցելի փաստ է, բոլորը կարող են տեսնել ու ոչ մի նկրտում էլ չկար այդ ժամանակ, որ այսպիսի իրավիճակներ կը լինեն, բայց այն ժամանակ մենք մտածում էինք արտայայտէինք, թէ չէ, որովհետեւ սակագին յիշեցնելը ճիշտ են ասում, ունի երկու ծայր: Առաջինը, հնարաւոր է դու կարողանալու ես պահել սակագինը, թէ չէ, եւ երկրորդը արդեօք իջեցնելով ի՞նչ դրական էֆեկտ ես տալիս բնակչութեան համար»,- ասել է Կարապետեանը՝ անդրադառանալով էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման թեմային։

Նա աւելացրել է, որ Հայաստանում կեանքը բաւականին թանկ է, աղքատութիւնը բարձր է. «Մենք առաջարկել ենք մենակ բնակչութեան համար իջեցնենք, դա է մեր առաջարկը եւ մենք շարունակում ենք առաջարկել»։

Այս շաբաթւայ երկու օրակարգերը յեղափոխական օրակարգեր էին, իմ կարծիքով, որովհետեւ մեր երկիրը առաջին անգամ սկսում է քննարկել, մեր երկրի իշխանութիւնը եւ ապագայ իշխանութիւնները սկսում են քննարկել մի ձեւաչափ, որը կապւած է մարդկանց կեանքի հետ, մենք չենք վիրաւորում ոչ մէկին, եւ աշխատում ենք պահել այդ կարմիր գծերը, ոչ թէ նրա համար, որ չենք տեսնում խնդիր իրար մէջ, կամ մենք չենք տեսնում խնդիր իշխանութեան անցած ճանապարհի մէջ, այլ տեսնում ենք, որ դա չի օգնելու մարդկանց, եւ կարեւոր է լաւ երկիր սարքելու միակ ճանապարհը օրակարգերը սարքել մարդկանց օգտակար օրակարգեր, օրինակ, պատկերացրէք ինչ լաւ օրակարգ է դպրոց, թէ գործարան, պատկերացրէք՝ ինչ լաւ օրակարգ է սակագնի իջեցնել, թէ նոյնը պահել, եւ ոչ մի վիրաւորանք, ոչ մի իրար անւանարկում, սա է ճանապարհը նորմալ երկիր ունենալու, եւ բոլոր նորմալ երկրները քննարկում են մտքերը եւ առաջարկները, եւ ոչ թէ մարդկանց»,- եզրափակել է նա:

Related Articles

Back to top button