Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Փաշինեանն առ այսօր չի ընդունում, որ ինքը Արցախը Ադրբեջանին յանձնելու գաղափարական ջատագովն է»

«ԱԼԻՔ» – Փաշինեանն անազնիւ է ոչ միայն նրանով, որ խաբել է հանրութեանը եւ չի խոստովանել, որ ինքն Արցախը Ադրբեջանին յանձնելու գաղափարական ջատագովն է, ինչի մասին նրա իշխանութեան ներկայացուցիչները սկսեցին խօսել միայն 2021 թւականին, այլ նաեւ նրանով, որ նա հիմա էլ դրա մասին յստակ չի յայտարարում:

Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշել է ԱԺ պատգամաւոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամեանը։ Նրա գնահատմամբ՝ իշխանութիւններն իրենք էլ են հասկանում, որ Արցախի հիմնախնդիրն ամբողջութեամբ փակւած չէ: Նա նկատել է, որ Փաշինեանն առաջարկել է բանավէճ անցկացնել, որի շուրջ նոյնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են արտայայտել իրենց կարծիքը 2020 թւականի պատերազմից առաջ։

«Եթէ բանակցութիւնների թեման Արցախն Ադրբեջանին յանձնելն էր, ապա ինչո՞ւ բոլոր ներգրաււած կողմերը 30 տարի սպասեցին։

2007 թւականին ընդունւեցին Մադրիդեան սկզբունքները, ներառեալ՝ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը։ Եթէ ​​բանակցութիւններ են տարւել Արցախն Ադրբեջանին յանձնելու շուրջ, ապա ինչո՞ւ է ընդունւել վերոնշեալ սկզբունքը։ Ի վերջոյ, Արցախի անկախութեան հարցով հանրաքւէ անցկացնելու ծրագրեր կային:

Ինչո՞ւ Ադրբեջանը խուսափեց Կազանում ստորագրել փաստաթուղթը, եթէ բանակցութիւններ էին ընթանում Արցախը Ադրբեջանին փոխանցելու շուրջ։

Փաշինեանն ասում է, թէ երբ 2018 թւականին եկաւ իշխանութեան, ժողովրդին ամբողջ ճշմարտութիւնը չասաց: Այդ դէպքում ի՞նչ նպատակով է նա վերցրել իշխանութիւնը, յաւելել է պատգամաւորը:

Related Articles

Back to top button