ՄիջազգայինՔաղաքական

Պուտինը շնորհաւորել է Թրամփին

«ԱԼԻՔ» – «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխօսութիւնը պէտք է կառուցւի հաւասար եւ փոխադարձ յարգանքի հիման վրայ՝ հաշւի առնելով երկու երկրների նշանակալի դերը»։ Այս մասին ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ յայտարարել էէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգութեան խորհրդի անդամների հետ օպերատիւ հանդիպման ժամանակ՝ Դոնալդ Թրամփի երդմնակալութեան արարողութեան ֆոնին անդրադառնալով ՌԴ-ԱՄՆ յարաբերութիւններին:

«Ցանկանում եմ ընդգծել, որ մենք երբեք չենք հրաժարւել երկխօսութիւնից եւ միշտ պատրաստ ենք եղել հարթ եւ համագործակցային յարաբերութիւններ պահպանել ամերիկեան ցանկացած վարչակազմի հետ։ «Ես արդէն բազմիցս խօսել եմ այդ մասին»,- ասել է ՌԴ նախագահը՝ ընդգծելով. «Մենք ելնում ենք նրանից, որ երկխօսութիւնը կառուցւելու է հաւասար եւ փոխադարձ յարգանքով հիմքերի վրայ՝ հաշւի առնելով այն էական դերը, որ մեր երկրները խաղում են համաշխարհային օրակարգի մի շարք առանցքային հարցերի, այդ թւում՝ ռազմավարական կայունութեան եւ անվտանգութեան ամրապնդման հարցում»:

Պուտինը նաեւ շնորհաւորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին պաշտօնը ստանձնելու կապակցութեամբ։

«Մենք տեսնում ենք ԱՄՆ նորընտիր նախագահի եւ նրա թիմի անդամների յայտարարութիւնը՝ Ռուսաստանի հետ ուղիղ կապերը վերականգնելու ցանկութեան մասին, որը ընդհատւել է ոչ մեր մեղքով, հեռացող վարչակազմի կողմից։ Մենք լսում ենք նաեւ նրա յայտարարութիւնները երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար ամէն ինչ անելու անհրաժեշտութեան մասին։ «Իհարկէ, մենք ողջունում ենք այս վերաբերմունքը եւ շնորհաւորում ենք ԱՄՆ նորընտիր նախագահին պաշտօնը ստանձնելու կապակցութեամբ»,- ասել է Պուտինը:

Related Articles

Back to top button