Չինաստանը յայտարարել է, որ Սի Ցզինփինը եւ Թրամփը կարեւոր կոնսենսուսների են հասել
«ԱԼԻՔ» – «Չինաստանը պատրաստ է աշխատել Միացեալ Նահանգների հետ՝ հաւատարիմ մնալու պետական դիւանագիտութեան ղեկավարի ռազմավարական ցուցումներին եւ հետեւել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ձեռք բերած կարեւոր կոնսենսուսին՝ երկկողմ կապերի առողջ եւ կայուն զարգացմանը նպաստելու համար»։ Այս մասին ըստ չինական Xinhua լրատւական գործակալութեանը՝ ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Ջէյմս Դէյւիդ Վենսի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Չինաստանի փոխնախագահ Հան Չժենը։
Նշենք, որ չինացի բարձրաստիճան պաշտօնեան մեկնել էր Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամփի երդմնակալութեան արարողութեանը՝ որպէս Սի Ցզինպինի յատուկ ներկայացուցիչ՝ ամերիկեան կողմի հրաւէրով։
Հան Չժենը նշել է, որ Սի Ցզինպինը վերջերս կարեւոր հեռախօսազրոյց է ունեցել Թրամփի հետ, որի ընթացքում երկու առաջնորդները շատ կարեւոր կոնսենսուսներ են ձեռք բերւել՝ յաջորդ փուլում Չինաստան-ԱՄՆ յարաբերութիւնների զարգացման վերաբերեալ։
Նա ասել է, որ երկու կողմերն էլ ներկայումս գործադրում են բոլոր ջանքերը՝ հասնելու զարգացման ոլորտում իրենց նպատակներին ու ձգտումներին։
«Քանի դեռ երկու կողմերը հաւատարիմ են փոխադարձ յարգանքի, խաղաղ գոյակցութեան եւ շահեկան համագործակցութեան սկզբունքներին, նրանք կը նպաստեն միմեանց առաջընթացին, օգուտ կը բերեն երկու երկրներին եւ կարեւոր ներդրում կունենան աշխարհի զարգացման եւ խաղաղութեան գործում»,- նշել է Չինաստանի փոխնախագահը՝ յաւելելով. «Չնայած Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առկայ տարաձայնութիւններին եւ հակասութիւններին, նրանք ունեն հսկայական ընդհանուր շահեր եւ համագործակցութեան տարածութիւն, եւ երկու կողմերն էլ կարող են ամրապնդել երկխօսութիւնն ու խորհրդակցութիւնն այս առումով»: