ՄիջազգայինՔաղաքական
Բայդէնը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
«ԱԼԻՔ» – ԱՄՆ ներկայիս նախագահ Ջօ Բայդէնը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնաւոր զրոյցներում ափսոսանք է յայտնել, որ լքել է պետութեան ղեկավարի պաշտօնի համար պայքարը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է The Washington Post թերթը։
Քաղաքական գործչի եւ նրա որոշ օգնականների կարծիքով, նա կարող էր յաղթել ԱՄՆ յաջորդ նախագահ Դոնալդ Թրամփին՝ չնայած բանավէճերում նրա ոչ յաջող ելոյթներին եւ ցածր վարկանիշին։ Միեւնոյն ժամանակ, մի շարք դեմոկրատների կարծիքով, նախագահական մրցապայքարից մինչեւ վերջին պահը լքելու դժկամութիւնն է հանգեցրել նրան, որ փոխնախագահ Քամալա Հարիսն ընդամէնը երեք ամիս մասնակցեց քարոզարշաւին։
Panorama.am