Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վահէ Յովհաննիսեան. «Նա արդէն գոռացել է՝ Արծւաշէնը Հայաստան է եւ վերջ»

Նա արդէն գոռացել է՝ Արծւաշէնը Հայաստան է եւ վերջ:  Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահէ Յովհաննիսեանը։

«Քարոզարշաւի սկսւող երկրորդ շաբաթւայ հիմնական գաղափարը լինելու է այն, որ յունիսի 7-ի ընտրութիւնները վերածւում են ՀԱՆՐԱՔՒԷԻ՝ պետութիւնը պահո՞ւմ ենք, թէ՞ ոչ։ Այս հարցադրումից չպէտք է վախենալ, հակառակը՝ պէտք  սրել։ Վախենալ պէտք է նրանից, թէ ինչքան ձայն կը հաւաքի այս իշխանութիւնը։ 

Կոչերը՝ քւէարկէք. N 7-ին, N 3-ին, N 17-ին, N 6-ին, իհարկէ բնական են, բայց մեզ նաեւ միասնական կոչ է պէտք, միասնական օրակարգ, որը կը սրի պրոցեսն ու կը վերածի հանրաքւէի։ Սա պէտք է, որովհետեւ Նիկոլն իրեն աջակից բնական սոցիալական խաւ չունի, նա արհեստական սոցիալական խաւերով ուզում է ձայն հաւաքել, ու այդ ձայների վրայ յենւելով (նրանց իմացութեամբ կամ ոչ՝ արդէն էական չէ) Հայաստանը տանել լուծարման։ Նախընտրական առողջապահական ապահովագրում (այս ձեւով երկար չի տեւելու), առանց վիզա՝ դէպի Եւրոպա (ամբողջութեամբ բլեֆ է), պետական համակարգի պրեմիաներ եւ «պաշտօնի մեռածներ»։ Սա է նրա ձայնի աղբիւրը, իսկ ինչո՞ւ է արհեստական, որովհետեւ այս շերտերի մէջ կան մեծ թւով նորմալ մարդիկ, որոնց առաջիկայ շաբաթներին կարելի է եւ պէտք է բացատրել մէկ պարզ բան. ձեր ժամանակաւոր օգուտը խիստ ժամանակաւոր է, իսկ գինը՝ աներեւակայելի թանկ։ Այս իշխանութիւնը երկիրը հաշւած ամիսների ընթացքում տանելու է կորստի։ «Մեզ Արցախ պէտք չի, «Մեզ Շուշի պէտք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պէտք չի։ Այս շերտի հետ գործ չունենք։ Միւս շերտերի հետ, սակայն, պարզ սուր հարցադրման դէպքում հասնել արդիւնքի։ Նա արդէն գոռացել է՝ Արծւաշէնը Հայաստան է եւ վերջ, ինչը նշանակում է՝ իր վերարտադրութեան դէպքում նոր ծանր կորուստներ, յանձնումներ։ Գործող գիւղերի, կարեւորագոյն ճանապարհների, ռազմավարական բարձունքների եւ բնակավայրերի յանձնում կամ եթէ նոյնիսկ փոխանակում՝ ապա անբնակ, որեւէ ճանապարհով Հայաստանի հետ չկապւած տարածքի հետ, դա ի՞նչ է՝ իսկական հանրաքւէի թեմա։ Տիգրանաշէնի բարձունքում տեղակայւելիք ադրբեջանական զինուժը կամ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի հատւածներն Ադրբեջանին յանձնելն ինչո՞վ են նպաստելու Հայաստանի անվտանգութեան բարձրացմանը կամ տարածաշրջանային խաղաղութեանը։ Յունիսի 7-ը ամենաիսկական հանրաքւէ է. մենք չպէտք է վախենանք դա գիտակցել եւ ժողովրդին պարզ ասել։ Մարդիկ կարող են չկողմնորոշւել քւէաթերթիկների հարցում, թէ կոնկրետ ո՛ր համարին ձայն տան, բայց հիմնական հարցադրման մէջ ընտրութիւնը շատ պարզ է»,-գրել է նա։

Related Articles

Back to top button