ԻրանՀամայնքՆոր ՋուղաՔաղաքական

ԻԻՀ Դատական ուժի պետը հանդիպեց Սպահան նահանգի ժողովրդի տարբեր խաւերի ներկայացուցիչների հետ

Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի Հանրային կապից տեղեկանում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան Դատական ուժի պետ Մոհսենի Էժէին, իր նահանգային այցի շրջանակում, երկուշաբթի՝ փետրւարի 16-ի առաւօտեան, ոչ-պաշտօնական այցով ժամանեց Սպահան։

Ղոլամհոսէյն Մոհսենի Էժէին, նոյն օրը առաւօտեան, Սպահանի պետական համալսարանում հանդիպում ունեցաւ նահանգի ժողովրդի տարբեր խաւերի ներկայացուցիչների հետ, որին մաս էին կազմում նաեւ Միաստւածային կրօնների ներկայացուցիչները: Թեմիս անունից հանդիպմանը մասնակցում էին առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանը, Պատգամաւորական ժողովի եւ Կրօնական խորհրդի ատենապետներ՝ Նոէլ Մինասեանն ու Զաւէն Սիմունեանը եւ Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը:

Հանդիպումը մեկնարկեց ԻԻՀ օրհներգի կատարմամբ, որից յետոյ հնչեցին հիւրերին ուղղւած ողջոյնի եւ բարի գալստեան խօսքեր։

Միջոցառման ընթացքում հերթաբար ելոյթ ունեցան նահանգի Նահատակների եւ անձնուրացների ընտանիքների, հոգեւորականութեան, գիւղատնտեսութեան եւ կրթութեան ոլորտների, կրօնական փոքրամասնութիւնների, արհեստաւորների եւ ձեռարւեստի բնագաւառի ներկայացուցիչները։ Իրանի Կրօնական փոքրամասնութիւնների անունից արտայայտւեց Նոէլ Մինասեանը:

Հանդիպումն աւարտւեց ԻԻՀ Դատական ուժի պետ Մոհսենի Էժէիի փակման խօսքով։

Related Articles

Back to top button