Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արտակ Զաքարեան. «Նիկոլի կառավարութիւնը հերթական գոյութիւն չունեցող «ձեռքբերումն» է փորձում ծախել»

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը գրում է.

«Արցախի «ինքնորոշումից ու հայանպաստ» լուծումից, Աջափնեակի հիասքանչ մետրոյի գործարկումից, Աշտարակի՝ ակադեմիապէս գերյագեցած քաղաքի կառուցումից, Գիւմրու չոր նաւահանգստի շահագործումից, ArNA ազգային աւիաընկերութեան ակտիւ ուղեւորափոխադրումներից եւ այլ խոշոր ու եկամտաբեր նախագծերից յետոյ, ՀՀ կապիտուլիացիոն կառավարութիւնը, «ծնել» է նոր՝ «գաղափար»:

Նա գործից անտեղեակ հասարակութեան վրայ, քւէի դիմաց՝ հերթական գոյութիւն չունեցող «ձեռքբերումն» է փորձում ծախել:

Նիկոլի կառավարութիւնն առաջարկում է հայկական ծիրանը, պոմիդորը, ելակը, ծաղիկները, ձուկը, հանքային ջրերը, օղին, գինին, կոնեակը, քաղցրաւենիքը եւ այլ ապրանքները՝ Թուրքիայով արտահանել դէպի Եւրոպա:

Սա նման է Աջափնեակի մետրոյի պատմութեանը, որ բոլորն ուզում են կառուցել, շատերը չգիտեն, թէ ինչպէս, եւ միայն մասնագետները գիտեն, որ հնարաւոր չէ:

Դնենք մի կողմ, որ Կարս-Ախլքալաք երկաթգծով, հայկական բեռները, միշտ էլ կարող էին առանց խոչնդոտ գնալ, ուր ուզէին: Խնդիրն այն է, թէ ո՞ւր գնան, եւ ովքե՞ր են Եւրոպայում կամ Թուրքիայում դրանց գնորդները:

Կարողանալո՞ւ են գնորդներ եւ շուկաներ գտնեն խեղճ տնտեսվարողները: Իսկ այդ կարեւորագոյն հարցում Նիկոլի կառավարութիւնն անզօր է: Նա միայն քանդում է գործող շուկաներն ու անվտանգային համակարգերը: Բայց նորը ստեղծելը նրա գործը չէ: Իր գործը միայն քանդելն է:

Յ. Գ. – Եւրոպայում արդէն շրջում է պատերազմի, ինչպէս նաեւ տնտեսական ու արժէքային ճգնաժամերի ուրւականը:

Չեմ հասկանում, Հայի բա՞խտ է այդպիսին, թէ՞ խելքը: Բարիք եւ աջակցութիւն փնտրել այնտեղ, որտեղ այն այլեւս չկայ»:

Related Articles

Back to top button