Հայաստան - Արցախ
Դաւիթ Իշխանեանը Բաքւից 2 անգամ կապ է հաստատել հարազատների հետ
Ադրբեջանի կողմից գերեվարւած Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանը Բաքւից 2 անգամ կապ է հաստատել հարազատների հետ։
Նրա որդին «Ազատութեանը» փոխանցեց, որ հայրն առաջին անգամ հոկտեմբերի 10-ին է իրենց զանգահարել, 2-րդ անգամ՝ հոկտեմբերի 13-ին։
«Ասաց, որ նորմալ է ամէն ինչ, ուրիշ ոչ մի բան»,- պատմեց Արմէն Իշխանեանը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 19-ին Արցախի Ազգային ժողովի նախագահին այցելել են նաեւ Կարմիր Խաչի ներկայացուցիչները։
Միջազգային կազմակերպութեան անդամները հարազատներին փոխանցել են, որ Իշխանեանի վիճակը նորմալ է։
Դաւիթ Իշխանեանը Լեռնային Ղարաբաղի 3 նախկին նախագահների հետ գերեվարւեց հոկտեմբերի սկզբին։ Բաքուն նրան մեղադրում է ահաբեկչութեան համար։ Իշխանեանը, ինչպէս եւ նախկին նախագահները 4 ամսով կալանաւորւել են։