ԱտրպատականՀամայնքՀայաստան - ԱրցախՔաղաքական

Ատրպատականի հայոց թեմը դատապարտում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դէմ անօրէն դատավարութիւնը

Ի լուր Վաղարշապատում, ՀՀ պետութեան միջոցով ընդդէմ Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի եւ վեց Սրբազան հայրերի ծրագրւած աննախադէպ դատավարութեանը, համայն աշխարհի քրիստոնէական եկեղեցիները հայ ժողովրդի հետ սոսկում են ապրում:

Ատրպատականի հայոց թեմը, գլխաւորութեամբ Թեմակալ առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Ազգային իշխանութեան Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի, դատապարտում են նման քայլ, որը իր կործանարար բնոյթով սպառնում է Հայաստանեայց Առաքելական մայր եկեղեցու կեանքին ու աստւածահիմն առաքելութեանը:

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ նրա արժանընտիր Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսի բարձր հովանաւորութեան ներքոյ գործող մեր դարաւոր թեմը, իր դժգոհութիւնը արտայայտելով հայրենիքում տեղի ունեցող հակաեկեղեցական պետական քայլերի համար, կոչ է ուղղում ՀՀ պետական բոլոր կառոյցներին, ազգային արժանապատւութեան գիտակցութիւն ցուցաբերել:

Թող արդարադատ Աստւած իր երկնաւոր գերագոյն ոյժով տնօրինի իւրաքանչիւր քայլ, ի սէր եւ պահպանութիւն մեր հայրենիքին, մեր առաքելահաստատ սուրբ եկեղեցուն, Ս. Էջմիածնի, եւ մեր բոլոր ազգային ու հոգեւոր կառոյցներին:

ԴԻՒԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Related Articles

Back to top button