«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներն այցելել են առաջնագծի տարբեր ուղղութիւններ
«ԱԼԻՔ» – «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներն այցելել են առաջնագծի տարբեր ուղղութիւններ։ Այս մասին յայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամավոր Գեղամ Մանուկեանը։
«Կէսգիշերից անց միայն ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներով վերադարձանք Հայաստանի Հանրապետութեան առաջնագծի տարբեր ուղղութիւններից։
Տաւուշից մինչեւ Սիւնիք, աւանդոյթի համաձայն, մեր գործընկերների հետ՝ ՀՅԴ մարզային կառոյցների ներկայացուցիչների, բարձրագոյն հրամանատարական կազմի սպաների ուղեկցութեամբ այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին։ Յայտնեցինք մեր երախտագիտութիւնը Հայաստանի ամենապատւաբեր առաքելութեան՝ Հայրենիքի պաշտպանութեան գործին իրենց ներդրման համար։
Տարբեր եղանակային պայմաններում, տարբեր ռազմավարական իրավիճակներում նրանք կատարում են իրենց ՀԵՐՈՍԱԿԱՆ ծառայութիւնը։
Ջերմ զրոյցներ, երբեմն գործնական, առարկայական քննարկումներ դիրքերում, մարտական յենակէտերում, այս ամէնը դարձել է մեր խմբակցութեան գործընկերների համար առօրեայ կեանք։
Հրաժեշտ տալուց բոլոր զինծառայողներին, նրանց ընտանիքներին յղում էինք ջերմ մաղթանքներ ու վստահնեցում, որ իրական ՀԵՐՈՍԸ նրանք են»,- գրել է Գեղամ Մանուկեանը: