Բագրատ Սրբազանը՝ Պետրոս Ղազարեանին. «Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, Դուք լծւել էք ստի քարոզչութեան տարածմանը»
«ԱԼԻՔ» – «Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, դուք մեկնաբանութիւն էք անում, ինչպէս միշտ արել էք»: Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ Հ1-ի ուղիղ եթերում հարզազրոյցի ժամանակ Պետրոս Ղազարեանին ասել է Բագրատ Սրբազանը՝ յստակեցնելով.«Դուք լծւել էք ստի քարոզչութեան տարածմանը»:
Պետրոս Ղազարեանը փորձել է ճշտել Բագրատ Սրբազանի տեսակէտը նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կէտի մասին եւ մեղադրել Սրբազանին, որ աղճատել է Փաշինեանի ասածները՝ օրինակ այն մասին, որ Արցախը թոկ է եղել Հայաստանի վզին։
«Վարչապետը ստախօս է այն գլխից։ Ասել է Արցախը Հայաստան է եւ վերջ։ Փաշինեանը խաբել է բոլոր տեղերում։ Նախընտրական ծրագրում գրւածի ամբողջութեամբ հակառակն է արել։ Նոյեմբերի 9-ի մասին Ես տարբեր տեղերում նշել եմ այդ մասին։
Եթէ իսկապէս պրոֆեսիոնալ էք, յղումը կը գտնէք, կը կարդաք։ Այդ թուղթը ստորագրողը պէտք է դրա պատասխանատւութիւնը կրի։ Ես չեմ եկել բովանդակային հարցազրոյց ունենալու ձեզ հետ»,- պատասխանել է Սրբազանը: