ՄիջազգայինՔաղաքական
Մակրոնը կոչ է անում Եւրոպային «արթնանալ» եւ աւելի շատ ծախսել պաշտպանութեան վրայ՝ Թրամփի վերադարձի ֆոնին

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը յունւարի 20-ին, կոչ է արել Եւրոպային «արթնանալ» եւ աւելի շատ ծախսել պաշտպանութեան վրայ՝ ելոյթ ունենալով ֆրանսիացի զինւորականների առաջ՝ կապւած Դոնալդ Թրամփի իշխանութեան վերադառնալու հետ: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ հաղորդում է ֆրանսիական Le Monde-ը։
«Ի՞նչ ենք անելու վաղը Եւրոպայում, եթէ մեր ամերիկեան դաշնակիցը դուրս բերի իր ռազմանաւերը Միջերկրական ծովից,»,- ասել է Մակրոնը։
Նա զգուշացրել է, որ Ուկրաինայում պատերազմը չի աւարտւի «վաղը կամ միւս օրը»։ «Եկէք մեզ չխաբենք»,- յաւելել է նա։
Ֆրանսիայի նախագահը կրկնել է Եւրոպային ուղղւած իր կոչը՝ աւելի շատ պատասխանատւութիւն ստանձնել սեփական պաշտպանութեան համար:
«Եւրոպայում խաղաղութիւն եւ անվտանգութիւն չի կարող լինել առանց եւրոպացիների»,- ասել է Մակրոնը։