ՄիջազգայինՔաղաքական

Թրամփի օրօք թուրք-ամերիկեան յարաբերութիւններում դրական շրջափուլ է կանխատեսւում

«ԱԼԻՔ» – Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման եւ քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրօք թուրք-ամերիկեան յարաբերությունների ձեւաւորումն է: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

ԱՄՆ 47-րդ նախագահի երդմնակալութեան ֆոնին, թուրքական մամուլում մեծ թափով քննարկում է գնում հիմնականում՝ «Յարաբերութիւններն ինչպէ՞ս կը ձեւաւորւեն» հարցադրումով:

Ընդգծւում է, որ չնայած Թրամփը պատմութեան էջերում մնացել է որպէս միակ ԱՄՆ նախագահ, ով Թուրքիայի դէմ 5 անգամ պատժամիջոց է սահմանել, ակնկալիք կայ, որ թուրքական կողմի նկատմամբ դրական քաղաքականութիւն է վարելու:

«Թուրք-ամերիկեան յարաբերութիւններում նոր ժամանակաշրջան է սպասւում»: Տարածւող նման տեսակէտը հիմնաւորւում է Թրամփի խօսքերի մէջբերմամբ. «Էրդողանն իմ բարեկամն է եւ ես յարգում եմ նրան: Կարծում եմ՝ նա էլ ինձ է յարգում»:

Բացի այդ ընդգծւում է այն միտքը, որ Թրամփն անուղղակիօրէն գովաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիայում իրականացրած քաղաքականութեան համար, իսկ Իրանին եւ ՌԴ-ին համարել այդ երկրում արդէն իսկ թուլացած դերակատարներ:

Մամուլում ուշադրութիւն է հրաւիրւում նաեւ Սիրիայում գործող քուրդ զինեալների եւ ԱՄՆ-ի միջեւ առկայ համագործակցութեան վրայ: Նշւում է, որ յատկապէս այդ ուղղութեամբ Թրափմի վարած քաղաքականութիւնը որոշիչ կը լինի Թուրքիայի համար:

Related Articles

Back to top button