ՄիջազգայինՔաղաքական

Լոնդոն-Բաքու ռազմական համագործակցութիւն է խորացւում

Լոնդոն-Բաքու համագործակցութիւնը աստիճանաբար ընդլայնւում է նաեւ ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում:

Մեծ Բրիտանիայի պաշտպանութեան հարցերով պետական նախարար լորդ Վերնոն Քուքերի Բաքու կատարած այցի ընթացքում քննարկւել է երկու երկրների պաշտպանական եւ ռազմատեխնիկական համագործակցութեան ընդլայնումը։ Ըստ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան՝ Քուքերը հանդիպել է պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի հետ, իսկ օրակարգում եղել են պաշտպանութեան եւ անվտանգութեան, ռազմական կրթութեան, ռազմատեխնիկական նորարարութիւնների եւ հետագայ համագործակցութեան ծրագրերը։

Այցի ընթացքում Քոքերին հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Վերջինս նշել է, որ երկու երկրների գործընկերութեան մէջ նոր էջ է բացւել պաշտպանական արդիւնաբերութեան ոլորտում համագործակցութեան ուղղութեամբ։ Քննարկւել է նաեւ Բրիտանիայից ժամանակակից սպառազինութեան եւ ռազմական տեխնիկայի մատակարարման, ինչպէս նաեւ համատեղ ձեռնարկութիւնների ստեղծման հնարաւորութիւնը։

Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի միջեւ պաշտպանական կապերի խորացումը նոր գործընթաց չէ։ Բրիտանական կառավարութիւնը դեռեւս 2025 թւականի դեկտեմբերին պաշտպանական եւ անվտանգային համագործակցութիւնը որակել էր երկու երկրների ռազմավարական գործընկերութեան առանցքային ուղղութիւններից մէկը։

Related Articles

Back to top button