ԻրանՔաղաքական

Իրանը շահագործման է յանձնել հրթիռային հերթական նոր ռազմաքաղաքը

«ԱԼԻՔ» –  ԻՅՊԿ-ի գլխաւոր հրամանատար գեներալ-մայոր Հոսէյն Սալամի եւ կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադէի միջոցով պաշտօնապէս յայտարարւել է Իրանի նոր հրթիռազէնիթային ռազմաքաղաքաի շահագործման յանձման մասին լուրը:

«Դեֆա-պրես»-ի համաձայն, «Ճշմարիտ խոստում 2» գործողութեան ժամանակ այս ռազմաբազայի հրթիռները յաջողութեամբ օկուպացւած տարածքների սրտում թիրախաւորել են իսրայէլական «Նաւաթիմ» բազան:

Նոյն կապակցութեամբ ԻՅՊԿ-ի հրապարակած տեասնիւթում երեւում է, որ բրիգադային գեներալ Հոսէյն Սալամին, որպէս Իսլամական Յեղափոխութեան պահապանների կորպուսի գլխաւոր հրամանատար, այցելելով կորպուսի օդատիեզերական ուժերի  ստորգետնեայ բազաներից մէկը պաշտօնապէս բացումն է կատարում հրթիռային նորագոյն ռազմաքաղաքի:

Աղբիւրի համաձայն կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարի ասութեամբ կարճ ժամանակում այս լռող հրաբուխը պատրաստ կը լինի ժայթքել հակառակորդի գլխին։

««Ճշմարիտ խոստում 2» գործողութեան ընթացքում այս բազայի հրթիռները կարողացան ներթափանցել իսրայէլական խիտ պաշտպանական համակարգերը ոչնչացնելով «Նաբաթայան» աւիաբազան, որտեղ այդ  ռեժիմի F-35 կործանիչների հիմնական տեղակայման գօտին է գտնւում: Իսկ իսրայէլական ռեժիմին մինչ օրս չի յաջողւել  ի վիճակի բերել աւիաբազան, այն շահագործման յանձելու համար»,- նշել է գեներալ Ամիր Ալի Հաջիզադէն:

«Դեֆա-պրես»-ը նաեւ նշել է, որ ըստ պատկերների՝ այստեղ են պահւում հեղուկ վառելիքով աշխատող «Էմադ», «Ղադր» եւ «Ղիամ» հեռահար հրթիռները, որոնք համարւում են այս մարտավարական բազայի ռազմավարական նշանակութեան միջոցներից: Աղբիւրը յաւելել է, որ տեսանիւթում միայն խօսւել եւ ցուցադրւած է բազայի փոքր հատւածը՝ շուրջ 10 տոկոսը: Իսկ մնացած 90 տոկոսի մասին, թէ ինչ անակնկալ է սպասւոմ թշնամիներին, որեւէ մէկը պատկերացում չունի եւ տեսախցիկը մուտք չունի այնտեղ:

ԻՅՊԿ-ի գլխաւոր հրամանատարը նշել է նաեւ, որ այս ռազմաքաղաքի հրթիռների պահեստը ժամ առ ժամ թարմացւում ու հրթիռների քանակն աճում ու արդիականացւում է: Բարձրացւում են հզօրութիւնն ու հնարաւորութիւնները՝ թէ՛ քանակով, թէ՛ որակով, թէ՛ ճշգրտութեամբ: «Կարողութիւնների նման աճը խօսում է այն մասին, որ ԻՅՊԿ-ի օդատիեզերական ուժերը շարունակում են զարմացնել իրենց նոր արտադրած հրթիռներով ու սպասւող նոր հրթիռային բազաների շահագործմամբ»,- նշել է սարդար Սալամին:

Related Articles

Back to top button