Չի կարելի արհեստական հակադրութեան մէջ դնել հայրենիքը պետութեան հետ․ Արծւիկ Մինասեանը՝ օրհներգի փոփոխման մասին
«ԱԼԻՔ» – «Հայ ժողորդի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, չի կարելի արհեստական հակադրութան մէջ դնել հայրենքիը պետութեան հետ, եթէ պետականութիւնը հռչակւել է հայրենիքի մի հատւածում, դա չի նշանակում, որ պէտք է ուրանալ հայրենքի միւս հատւածները։ Ազգի համար զոհւելու պատրաստակամութիւնը օրհներգում գրւած է այն տրամաբանութեամբ, որպէսզի յարատեւի պետութիւնն ու պետականութիւնը, եւ հայրենիքը դառնայ իւրաքանչիւր քաղաքացու նւիրական ձգտումը, գործող իշխանութեան որոշ ներկայացուցիչներ փորձում են աղաւաղել այս գաղափարներն ու հիմանասիւներն, որն էլ հարւածում է մեր պետականութեանը։ Երբ հայրենիքում հերոս է համարւում հարկ վճարողը, այլ ոչ թէ ազգի համար նահատակութեան պատրաստը, դա բերում է նաեւ աղաւաղման, այս արհեստական հակադրութիւնները, բերում է նաեւ դեգրադացիայի»,- այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրաւական հարցերի մշտական յանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Միանսեանը՝ անդրադառնալով օրհներգի փոփոխմանը։