Հայաստան - Արցախ

Ադրբեջանի մանկավարժական համալսարանում ուսանողները «գիտականօրէն» ուսումնասիրելու են «Արեւմտեան Ադրբեջանը»

Սոյն թւականի մարտի 1-ին Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանում բացւել է «Արեւմտեան Ադրբեջանի հետազօտութիւնների կենտրոնը»։ Այս մասին գրել է պ.գ.թ., թուրքագէտ Վարուժան Գեղամեանը:

«Բացման արարողութեանը մասնակցել են ոչ միայն պետական բուհի ղեկավար կազմը, այլեւ Ադրբեջանի պետական այրեր եւ խորհրդարանի պատգամաւորներ։ Բոլոր մասնակիցները իրենց խօսքում նշել են, որ «Արեւմտեան Ադրբեջանը հայրենիքի անբաժան մասն է» եւ ադրբեջանական պետութեան ու ազգի «նոր նպատակներից մէկը»։ Կենտրոնի պատին փակցւած է այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» ամբողջական քարտէզը (նայէ՛ք տեղանուններին)։ Մանկավարժներ պատրաստող գլխաւոր բուհի ուսանողներն այսուհետ ունենալու են հնարաւորութիւն «գիտականօրէն» ուսումնասիրել «Արեւմտեան Ադրբեջանը»։

Զուգահեռ իրականութիւնում Հայաստանի պետական հաստատութիւնների եւ դպրոցների պատերից հեռացնում են հայ հերոսների նկարներն ու անունները»,- գրել է նա։

Yerkir.am

Related Articles

Back to top button