Համայնք
Մեծ Պահքը կիսւեց. այսօր Միջինք է
«ԱԼԻՔ» – Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու տօնացոյցով Մեծ Պահքի Միջինքն է: Հայոց կենցաղում այն նշւել է ժողովրդական մի շարք սովորութիւններով:
Միջինք է Մեծ Պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը:
Միջինքին, ըստ ժողովրդական աւանդութեան՝ հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մէջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի յաջողութիւն կունենայ: