Հայաստան - ԱրցախՔաղաքական
Ամստերդամ. «Վերաքննիչ դատարանի որոշումն արդէն կանխատեսելի էր. վճիռն ակնյայտօրէն քաղաքական դրդապատճառ ունի»

«ԱԼԻՔ» – Սամուէլ Կարապետեանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրաւապաշտպան Ռոբերտ Ամստերդամը ֆէյսբուքեան էջում գրել է.
«Վերաքննիչ դատարանի որոշումն արդէն կանխատեսելի էր…
Վճիռն ակնյայտօրէն քաղաքական դրդապատճառ ունի, ինչը բացայայտում է Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայութեան մասին։
Օրէնքի գերակայութիւնը պէտք է լինի պարտադիր պահանջ, եթէ մենք ցանկանում ենք, որ արդարութիւնը յաղթի»։
Յիշեցնենք Վերաքննիչը մերժել է Սամուէլ Կարապետեանի պաշտպանների բողոքը:



