ՄիջազգայինՔաղաքական

Իտալիայի փոխվարչապետ. «Ուկրաինային տրամադրւող գումարն օգնում է կnռումպացւած պաշտօնեաներին, այլ ոչ թէ նրա պաշտպանութեանը»

«ԱԼԻՔ» – Ուկրաինային տրամադրւող գումարն օգնում է կոռումպացւած պաշտօնեաներին, այլ ոչ թէ նրա պաշտպանութեանը: Ինչպէս հաղորդում է Tert.am-ը՝ Reuters-ին յղումով, այս մասին ասել է Իտալիայի փոխվարչապետը։

«Կոռուպցիոն սկանդալներ են ի յայտ գալիս, որոնց մէջ ներգրաււած է Ուկրաինայի կառավարութիւնը, ուստի ես չէի ցանկանայ, որ իտալացի աշխատողների եւ թոշակառուների գումարները օգտագործւեն կոռուպցիան խթանելու համար։

Ես չեմ կարծում, որ աւելի շատ զէնք ուղարկելը կը լուծի խնդիրը։ Կարծում եմ, որ վերջին ժամերին տեղի ունեցողը, այդ թւում՝ ռուսական զօրքերի առաջխաղացումը, մեզ ասում է, որ պատերազմի աւարտը բոլորի շահերից է բխում, եւ առաջին հերթին՝ Ուկրաինայի»,- ասել է Մատեո Սալւինին։

Related Articles

Back to top button