Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Արգելւել է WarGonzo-ի թղթակցի մուտքը Հայաստան

«ԱԼԻՔ» – Արգելւել է Wargonzo-ի թղթակցի մուտքը Հայաստան։ Ռազմական թղթակից Դմիտրի Սելեզնիովի մուտքը մերժւել է Երեւանի օդանաւակայանում, նա ընտանիքի հետ մեկնել էր Հայաստան` հանգստանալու: Հաղորդում է WarGonzo Telegram-ալիքը։
Նշենք, որ Դմիտրի Սելեզնիովը մի քանի անգամ այցելել է Արցախ, 44-օրեայ պատերազմի ժամանակ աշխատել է որպէս ռազմական թղթակից եւ պարբերաբար այցելել է Հայաստան՝ քաղաքական իրադարձութիւնները լուսաբանելու համար։



