Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանը Կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել»

Եկեղեցու եւ բարձրաստիճան հոգեւորականների դէմ իր արշաւի շրջանակներում կարգալոյծ քահանայի ձեռամբ մատուցւած 2 պատարագի մասնակցելուց յետոյ Փաշինեանը, թերեւս, յոյս ունէր, որ գործող քահանայի պատարագին մասնակցելը կը փրկի իրավիճակը, կարող են հնարաւորինս շատ մարդիկ գալ պատարագին:

Ինքն էլ, դրանից օգտւելով, առաջ կը տանի Կաթողիկոսին գահընկեց անելու ծրագիրը, որի «տակ է մնացել»: Սակայն Թալինի եկեղեցում աւելի սակաւաթիւ էին, քան նախորդ 2 պատարագներին՝ Յովհաննավանքում։

Այս շաբաթ էլ ՔՊ հաւատաքննիչները Վայոց Ձորի Խաչիկ գիւղի եկեղեցի են գնալու: Եթէ աշխարհագրութեան նման փոփոխութիւնն էլ արդիւնք չտայ, ստիպւած կը լինեն կրկին փոխել մարտավարութիւնը։

Մեզ ասացին, որ Փաշինեանը մտադիր է այցելել հանրութեանը յայտնի եւ հաւատացեալների կողմից ընդունելի հոգեւոր սպասաւորների, ուստի դիտարկում են Տաթեւի վանական համալիրի հոգեւոր հայր Տէր Միքայէլի թեկնածութիւնը:

Կարծում են, որ եթէ յարգւած հոգեւորականներին ստիպեն ընդունել նրան, հնարաւոր կը լինի փոխել այս արշաւի նկատմամբ վերաբերմունքը։

«Հրապարակ»

Related Articles

Back to top button