ՄիջազգայինՔաղաքական

Զելենսկի. «Հինգշաբթի օրը անձամբ կը սպասեմ Պուտինին Թուրքիայում»

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ «անյապաղ» բանակցութիւններ սկսելու Դոնալդ Թրամփի կոչից յետոյ յայտարարել է, որ հինգշաբթի օրը Պուտինին անձամբ կը սպասի Ստամբուլում։

«Վաղւանից մենք ակնկալում ենք զինադադար՝ ամբողջական եւ տեւական, որը դիւանագիտութեան համար անհրաժեշտ հիմքերը կապահովի: Իմաստ չկայ շարունակել սպանութիւնները: Եւ ես կը սպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում: Անձամբ:

Յուսով եմ, որ այս անգամ ռուսները պատճառներ չեն փնտրի, թէ ինչու չեն կարող»,- տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը:

Յիշեցնենք, որ մայիսի լոյս 11-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդէս էր եկել մամուլի համար յայտարարութեամբ, որի ընթացքում առաջարկել էր Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում խաղաղ բանակցութիւններ սկսել։

Աւելի ուշ Զելենսկին պնդել է, որ նախ պէտք է դադարեցւի կրակը:

Related Articles

Back to top button