ՄիջազգայինՔաղաքական

Ֆրանսիայի ԱԳՆ-ն յայտարարել է ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ բանակցութիւններին մասնակցելու Եւրոպայի պատրաստակամութեան մասին

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոէլ Բարօն France Inter ռադիոկայանին տւած հարցազրոյցում յայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցութիւններին մասնակցելու Եւրոպայի պատրաստակամութեան մասին։

«Մայիսի 10-ին Կիեւում մենք ականատես եղանք պատմական պահի. վճռորոշ քայլ կատարւեց Ուկրաինայում խաղաղութեան հասնելու ճանապարհին: Եւրոպացիների եւ ուկրաինացիների այս միահամուռ կոչը՝ ամերիկացիների աջակցութեամբ, երկուշաբթի օրւանից 30-օրեայ անվերապահ հրադադարի մասին, դրդել է Վլադիմիր Պուտինին քայլ անել ճիշտ ուղղութեամբ։ Սա լաւ է, եւ մենք պատրաստ ենք, սկսած յաջորդ հինգշաբթի օրւանից, բանակցութիւններ սկսել, որոնք կը յանգեցնեն Ուկրաինայում տեւական խաղաղութեան»,- յայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Ընդ որում, նա նշել է, որ «դրա համար մեզ հրադադար է պէտք»։

«Եթէ հրադադար չլինի, կարելի է ակնկալել, որ եւրոպացիներն ու ամերիկացիները կուժեղացնեն ճնշումը Վլադիմիր Պուտինի վրայ։ Մենք հնարաւորութիւն ունենք լայնածաւալ պատժամիջոցներ կիրառելու, որոնք կործանարար ազդեցութիւն կունենան Ռուսաստանի տնտեսութեան վրա։յ Վերջին երեք տարում ռուսաստանեան տնտեսութեան դէմ եւրոպացիների կիրառած պատժամիջոցները արդէն Վլադիմիր Պուտինին 400 միլիարդ եւրօ կամ երեք տարւայ ռազմական բիւջէ են արժեցել»,- յայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Related Articles

Back to top button