ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրաւանի. «Իրանն ունի իրաւունք ԱՄՆ-ին եւ նրա ղեկավարութեանը լիակատար պատասխանատւութեան ենթարկելու համար»

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրաւանին, նամակ է յղել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհրդի նախագահին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Իրանի վրայ Իսրայէլի յարձակման մէջ իր դերի մասին» յայտարարութեանը։

Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ Իրաւանին իր նամակում նշել է, որ Թրամփի այս յանցաւոր խոստովանութիւնը պարզ եւ անժխտելի ապացոյց է, որն ունի միջազգային իրաւական հետեւանքներ եւ հաստատում է ԱՄՆ-ի պատասխանատւութիւնը Իսրայէլի կողմից Իրանի դէմ իրականացւած ագրեսիայի համար։

Դիւանագէտի խօսքով՝ «ԱՄՆ-ն եւ Իսրայէլը լիովին եւ համատեղ կերպով պատասխանատու են իրենց յարձակումների եւ դրանց հետեւանքների համար՝ ներառեալ անմեղ մարդկանց սպանութիւնները, քաղաքացիական ենթակառուցւածքների եւ գոյքի լայնածաւալ աւերածութիւնները, ինչպէս նաեւ Իրանի խաղաղ միջուկային կենտրոնների դիտաւորեալ թիրախաւորումը։

Իրաւանին ընդգծել է, որ այս իրավիճակը եւս մէկ անգամ հաստատում է Իրանի «բնական եւ ինքնիշխան իրաւունքը»՝ դիմելու բոլոր առկայ միջազգային իրաւական մեխանիզմներին՝ ապահովելու ԱՄՆ-ի եւ նրա պաշտօնեաների լիակատար պատասխանատւութեան ենթարկումը։ Նա յաւելել է, որ Թեհրանը մտադիր է պահանջել ամբողջական փոխյատուցում՝ զոհերի, վիրաւորների եւ Իրանի ժողովրդի կրած նիւթական ու բարոյական վնասների համար՝ համաձայն միջազգային իրաւունքի սկզբունքների։

Related Articles

Back to top button