Գերմանիայի կանցլերն ասել է, թէ երբ կաւարտւի պատերազմն Ուկրաինայում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Արեւմուտքին շարունակել աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում՝ շաբաթ օրը յայտարարելով, որ Գերմանիան չի զիջելու Կիեւին աջակցելու իր ջանքերը, յայտնում է Reuters-ը:
Ելոյթ ունենալով Բուխարեստում եւրոպացի սոցիալ-դեմոկրատների ժողովում՝ Շոլցն ասել է, որ ցանկացած էսկալացիա, ներառեալ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հնարաւոր հակամարտութիւնը կանխելու լաւագոյն միջոցը «արդիւնաւէտ զսպումն է»:
«Ուկրաինայում պատերազմը կաւարտւի այն պահին, երբ (ՌԴ) նախագահ (Վլադիմիր) Պուտինը որոշի դուրս բերել իր զօրքերը։ Սակայն նա այս որոշումը կընդունի միայն այն դէպքում, եթէ հասկանայ, որ չի կարող յաղթել պատերազմը մարտի դաշտում»,- ասել է Շոլցը, ում երկիրը մինչ այժմ Ուկրաինային տրամադրել է 28 միլիարդ եւրօ ռազմական աջակցութիւն:
«Այդ պատճառով մենք՝ եւրոպացիներս, աւելի շատ ներդրումներ ենք կատարում մեր անվտանգութեան եւ պաշտպանութեան համար, որպէսզի ոչ ոք չհամարձակւի յարձակւել մեզ վրայ։ Դա նաեւ նշանակում է մի կողմ դնել նեղ անձնական շահերը եւ կառուցել ուժեղ եւ իսկապէս եւրոպական պաշտպանական արդիւնաբերութիւն»,- յաւելել է նա: