Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յարութ Սասունեան. «Եթէ զիջումները շարունակւեն, ոչ Սիւնիքը կը մնայ, ոչ էլ Սեւանը»

«ԱԼԻՔ» – «Փաշինեանի PR-ը չստացւեց․ տեղի ունեցաւ «Աղօթքի նախաճաշ» հանդիպումը, որին մասնակցեցին բազմաթիւ մարդիկ եւ քննադատական ելոյթներ ունեցան»։ Այս մասին «Alpha News»-ի եթերում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչ Յարութ Սասունեանը։

«Արդէն եօթ տարի լսում ենք «դեմոկրատիա» եւ «խաղաղութիւն» կարգախօսները, մինչդեռ Հայաստանում չկայ ո՛չ դեմոկրատիա, ո՛չ խաղաղութիւն։ Փաշինեանը նորից փորձում է խաբել ժողովրդին»,- ասել է Սասունեանը։

Նրա խօսքով՝ Փաշինեանը խաղաղութիւն չի բերի, քանի որ սպասարկում է Ադրբեջանի շահերը։

Յարութ Սասունեանը նշել է նաեւ, որ Փաշինեանն Ալիեւի կամակատարն է, եւ ոչ մի պահանջի «ոչ» չի ասում։ «Եթէ այս զիջումները շարունակւեն, ոչ Սիւնիքը կը մնայ, ոչ էլ Սեւանը»,- յաւելել է նա։

Related Articles

Back to top button