ԻրանՄիջազգայինՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Աշխատում է նաեւ Իրան-ԱՄՆ դիւանագիտական շփումների խողովակը»

Վարդան Ոսկանեանը գրում է. «Ինչպէս դեռ երէկ (յունւարի 31-ին, ԽՄԲ.) էի գրել, ԱՄՆ-ի նախագահ Թրամփին Իրանի դէմ ռազմական գործողութիւն իրականացնելուց այս պահին յետ պահող հանգամանքներից մէկը Թեհրանի կողմից այդ գործողութեանը տարածաշրջանային լայնածաւալ պատերազմի ձեւաչափ հաղորդելու վտանգն է։

Այսօր առաջին անգամ նման ուղիղ եւ աներկբայ յայտարարութիւն է արել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէին։

Հանրային իր ելոյթում նա, մասնաւորապէս, նշել է՝ «Ամերիկացիները թող իմանան, որ եթէ այս անգամ պատերազմ սանձազերծեն, այդ պատերազմը լինելու է տարածաշրջանային պատերազմ»։

«Տարածաշրջանային պատերազմ» ձեւակերպման տակ Իրանում հասկանում են ոչ միայն իրանական արբանեակ ուժերի կողմից Մերձաւոր Արեւելքում հակաամերիկան եւ հակաիսրայէլական ուղղւածութեան յարձակումները, այլ նաեւ ուղիղ իրանական հարւածներ Իսրայէլին եւ ամերիկեան զինուժին ու ենթակառուցւածքներին յատկապէս Պարսից ծոցի եւ յարակից տարածքներում, ինչպէս նաեւ համաշխարհային էներգակրային անվտանգութեան համար կարեւորագոյն նշանակութեան Հորմուզի նեղուցի արգելափակումը։

Այս ամէնին զուգահեռ, սակայն, աշխատում է նաեւ Իրան-ԱՄՆ դիւանագիտական շփումների խողովակը, ինչը երէկ հաստատել են թէ՛ Իրանի ԱԽ քարտուղարը, եւ թէ՛ ԱՄՆ-ի նախագահը»։

168.am

Related Articles

Back to top button