ՄիջազգայինՔաղաքական
Էրդողան. «Ցանկանում ենք, որ Ադրբեջանի պատմական նւաճումները ամրապնդւեն խաղաղութեան պայմանագրով»
«ԱԼԻՔ» – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յոյս է յայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագիր կը ստորագրւի։
Ինչպէս հաղորդում է ադրբեջանական AZERTAC-ը՝ ելոյթ ունենալով Բիշքեկում Թուրքական պետութիւնների կազմակերպութեան ղեկավարների 11-րդ գագաթնաժողովում, նա անդրադարձել է Արցախեան երկրորդ պատերազմին:
«Մենք յուսով ենք եւ ցանկանում ենք, որ Ադրբեջանի պատմական նւաճումները, որոնք ձեռք են բերւել նահատակների կեանքի գնով, ամրապնդւեն բանակցութիւնների սեղանի շուրջ՝ խաղաղութեան պայմանագրի ստորագրման միջոցով»,- ասել է Էրդողանը։