Թրամփը եւ Նեթանիահուն քննարկել են իրանական «սպառնալիքը»

«ԱԼԻՔ» – Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն զանգահարել է Դոնալդ Թրամփին՝ շնորհաւորելու նրան ԱՄՆ նախագահական ընտրութիւններում յաղթանակի կապակցութեամբ:
Ինչպէս հաղորդում են իսրայէլական լրատւամիջոցները, Նեթանիահուի գրասենեակից տեղեկացրել են, որ նրա եւ Թրամփի զրոյցը եղել է «ջերմ եւ սրտաբուխ»:
Նեթանիահուն շնորհաւորել է Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրութիւններում յաղթանակի կապակցութեամբ: Զրուցակիցները պայմանաւորւել են միասին աշխատել Իսրայէլի անվտանգութիւնն ապահովելու համար:
Ինչպէսեւ կարելի էր ենթադրել, Իրանի թեման եղել է Թրամփի եւ Նեթանիահուի զրոյցի առանցքային կէտերից մէկը: նրանք քննարկել են իրանական «սպառնալիքը»:
Նշենք, որ աւելի վաղ Նեթանիահուն X-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել՝ շնորհաւորելով Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտօնին վերադառնալու կապակցութեամբ. «Շնորհաւորում եմ պատմութեան մեծագոյն վերադարձի կապակցութեամբ: Ձեր պատմական վերադարձը Սպիտակ տուն նշանաւորում է Ամերիկայի նոր սկիզբը եւ վերահաստատում է մեր հաւատարմութիւնը Իսրայէլի եւ ԱՄՆ-ի միջեւ մեծ դաշինքին: Սա հսկայական յաղթանակ է»: