ԻրանՔաղաքական

Իրանի պաշտպանութեան նախարար. «Իրանը պատրաստ է պատասխանել ցանկացած ոտնձգութեան դէպքում»

Գեներալ մայոր Ալի Նասիրզադէն յայտարարել է, որ եթէ հակառակորդը նկրտումներ ունի տարածաշրջանային կտրւածքով կամ ներթափանցման փորձով հանդէս գայ, ապա կստանայ աւելի յուժկու պատասխան:

Իրանի պաշտպանութեան նախարարը յաւելել է, որ Իրանի անվտանգութեան հիմնարար ուժը ժողովուրդն է, ով համաչափ պատասխան տւեց հակառակորդին եւ հաստատեց, որ ոչ մի սպառնալիք չի ընկրկի նրա միասնութիւնը։

Նա յայտարարել է, որ Իրանի պաշտպանութեան համակարգն այժմ աւելի ուժեղ է, քան 12-օրեայ պատերազմի ժամանակ։

Նա նշել է նաեւ, որ եթէ սպառնալիքները խօսքից անցնեն գործի, ապա Իրանը կը պատասխանի ամբողջ ուժով եւ մեր հակառակորդների համար այդ պատասխանը կը լինի անհամեմատ ցաւոտ։ Նա հաստատել է նաեւ, որ Իրանի գիտնականներն ու մասնագէտներն աշխատում են եւ կարող են զարմացնել պաշտպանութեան ոլորտի իրենց ձեռքբերումներով:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի բոլոր տեղական կառոյցներն այս տարածաշրջանում գտնւում են Իրանի հիմնական նշանակէտում:

Related Articles

Back to top button