ԻրանՔաղաքական

Փեզեշքիանը երեք ժամ տեւողութեամբ հանդիպման է մասնակցել «Բազար»-ի երեւելիների հետ

Փեզեշքիանը երեք ժամ տեւողութեամբ հանդիպում է անցկացրել տնտեսութեան գործարարների եւ քաղաքական գործիչների հետ, որի ընթացքում առաջարկւել են կարեւոր ուղեցոյցներ տնտեսական քաղաքականութեան համար։

Նախագահը շեշտել է, որ պէտք է առաջինը լսել հանրութեան խնդիրները, ներառեալ շուկայի գործարարների ու քաղաքացիների կարծիքները, եւ անմիջապէս վերահսկել նրանց խնդիրները եւ լուծում առաջարկել դրանց ուղղութեամբ:

Նա նշել է նաեւ, որ տնտեսական քաղաքականութեան յաջողութիւնը կախւած է մարդկանց արժանահաւատութիւնից, որը ձեռք է բերւում միայն պարզ եւ հասկանալի տեղեկատւութեան միջոցով։

Նա նշել է, որ տնտեսական համակարգի ամբողջական վերականգնումը կարող է տեղի ունենալ միայն այն դէպքում, եթէ ներկայացւեն ճշգրիտ տւեալներ եւ կիրառւեն գիտական մօտեցումներ։

Նախագահը անհրաժեշտութիւն է համարել նաեւ համագործակցութիւնը՝ տնտեսական մարմինների եւ Բուհական կենտրոնների միջեւ, որպէսզի նոր լուծումներ գտնւեն։

Նա նաեւ համարեց, որ պէտք է համատեղել տնտեսական առաջընթացը ստանդարտ կարգերի հետ, որոնք կարող են բալանսաւորեն նաեւ անվտանգութիւնից կախւած խնդիրները:

Related Articles

Back to top button