Հայաստան - ԱրցախՔաղաքական
Արշաւիր Ղարամեան. «Սիրելի արցախցիներ՝ եկել է սթափւելու եւ գիտակից գտնւելու պահը»

Արցախը արդէն գտնւում է քաոսի շեմին եւ ցանկացած պահի հնարաւոր է սկսւի անկառավարելի քաոս: Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է Արցախի Հանրապետութեան Անվտանգութեան խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշաւիր Ղարամեանը:
«Սիրելի արցախցիներ՝ եկել է սթափւելու եւ գիտակից գտնւելու պահը՝ լինել զգօն, խոհեմ եւ չտրւել աւելորդ յոյզերին ու էմոցիաներին…
Ընդամէնը մէկ օր առաջ նախազգուշացրել էի, որ Արցախը գտնւում է քաոսի նախաշեմին, իսկ այսօր Արցախը արդէն գտնւում է քաոսի շեմին եւ ցանկացած պահի հնարաւոր է սկսւի անկառավարելի քաոս, որն էլ յղի է անկանխատեսելի զարգացումներով ռւ անկարգութիւններով՝ ընդհուպ մինչեւ տարբեր խմբաւորումների միջեւ արիւնալի բախումների…»,- գրել է նա: