ՄիջազգայինՔաղաքական
Հռոմի Պապ Լեւոն 14-րդը կոչ է արել Սուրբ Ծննդեան տօներին ամբողջ աշխարհում դադարեցնել ռազմական գործողութիւնները

«ԱԼԻՔ» – Հռոմի Պապ Լեւոն 14-րդը կոչ է արել Սուրբ Ծննդեան տօներին համաշխարհային զինադադար հաստատել։ Հաղորդում է Tert.am-ը:՝ Vatican News-ին յղումով:
«Իսկապէս, այս օրերին ինձ խորապէս տխրեցնող բաներից մէկն այն է, որ Ռուսաստանը, ըստ երեւոյթին, մերժել է Սուրբ Ծննդեան զինադադարի խնդրանքը»,- մէջբերում է պապի խօսքերը:
Հաշւի առնելով սա՝ Լեւոն 14-րդը կրկին կոչ է արել Սուրբ Ծննդեան տօներին դադարեցնել ռազմական գործողութիւնները։



