ԻրանՄիջազգայինՔաղաքական
The New York Times. Իրանի պատասխան գործողութիւնների մասին ամերիկայում մտահոգութիւններն աճել են

Ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեաներին հասած տեղեկութիւնները, ըստ New York Times-ի, վկայում են Իրանին վերագրւող ծրագրերի մասին, որով Իրանը ԱՄՆ-ի կամ Իսրայէլի հնարաւոր յարձակմանը պատասխանելու նպատակով գործողութիւնների դաշտը տեղափոխելու է ԱՄՆ-ի տարածք:
Լրատւամիջոցը վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտօնեաների եւ Վաշինգտոնի եւրոպական դաշնակիցների հաղորդել է, որ մտահոգութիւնների խորացմանը նպաստել են նաեւ Անգլիայում գտնւող մի ռազմակայանի դէմ յարձակման կասկածելի ծրագրի բացայայտման մասին տեղեկութիւնները։ Այդ ռազմակայանում տեղակայւած են նաեւ ամերիկեան ուժեր։
Թերթի վկայակոչած ամերիկացի պաշտօնեաներից մէկի պնդմամբ՝ կան ապացոյցներ, որ Իրանի հետ կապւող անձինք գտնւում են նաեւ ԱՄՆ-ի տարածքում։ Ըստ նոյն աղբիւրի՝ խօսքը միայն Իրանի քաղաքացիների ներկայութեան մասին չէ։



