ՄիջազգայինՔաղաքական
Սիրիայում իշխանութեան եկած թուրքամէտ ուժերի առաջնորդը մտադիր է յաւակնել երկրի նախագահի պաշտօնին

«ԱԼԻՔ» – Սիրիայում իշխանութեան եկած թուրքամէտ զինւած կազմաւորումների առաջնորդ Մուհամմեդ ալ Ջուլանին յայտարարել է, որ պատրաստ է առաջադրւել Սիրիայի նախագահի պաշտօնում, եթէ դա խնդրեն երկրի քաղաքացիները կամ շրջապատը: Հաղորդում է ռուսական ՏԱՍՍ-ը։
«Ես կառաջադրեմ իմ թեկնածութիւնը Սիրիայի Հանրապետութեան նախագահի պաշտօնում, եթէ դա խնդրեն քաղաքացիները կամ ինձ շրջապատող մարդիկ»,- յայտարարել է նա: