Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

«Մի՛ անտեսէք Ցեղասպանութիւնը»

Գրետա Թունբերգը ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակի դիմաց ակցիա է իրականացրել

«ԱԼԻՔ» – «Բաքւում  գտնւող միջազգային լրատւամիջոցների ներկայացուցիչներին  եւ COP29-ի  մասնակից պաշտօնեաներին կոչ եմ անում այցելել հայ գերիներին, պատանդներին ու քաղբանտարկեալներին եւ պահանջել նրանց անյապաղ ազատ արձակումը»: Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ նոյեմբերի 15-ին, ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակի դիմաց բողոքի ակցիայի  ժամանակ յայտարարել է  յայտնի էկոակտիւիստ Գրետա Թունբերգը։

Նա ընդգծել է, որ կլիմայական արդարութիւնը նշանակում է արդարութիւն բոլորի համար. «Չենք կարող ձեւացնել, թէ հոգ ենք տանում կլիմայի եւ շրջակայ միջավայրի մասին,  երբ Ադրբեջանի նման երկիրը, որն էթնիկ զտում ու ցեղասպանութիւն է իրականացրել, կլիմայական անվտանգութեան օրակարգ է առաջարկում: Երկիր, որը որեւէ մտադրութիւն չունի իրական կլիմայական գործողութիւններ ձեռնարկել: Մենք չենք կարող ունենալ կլիմայական արդարութիւն առանց իրական արդարութեան»: 

Ակցիայի աւարտին ցուցադրւել է Բաքւում COP29-ի անցկացման վայրի եւ դրանից ոչ հեռու գտնւող բանտի քարտէզը, որտեղ պահւում ու անմարդակային վերաբերմունքի են ենթարկւում  հայ գերիներն ու պատանդները:  «Միջազգային լրագրողներ եւ կազմակերպութիւններ, գնացէ՛ք եւ տեսէ՛ք, թէ  բնապահպանութիւնից ու սոլիդարութիւնից խօսող երկրի ղեկավարն ինչպէս է վարւում մարդկանց հետ»,-ընդգծել են ակցիայի մասնակիցները:  

Related Articles

Back to top button