ՄիջազգայինՔաղաքական
Հիւսիսային Կորէան ցանկանում է կամիկաձէ ԱԹՍ-ների զանգւածային արտադրութիւն սկսել

«ԱԼԻՔ» – Հիւսիսային Կորէայի առաջնորդը կոչ է արել երկրում կամիկաձէ անօդաչու սարքերի զանգւածային արտադրութիւն կազմակերպել: Հաղորդում է Bloomberg-ը՝ յղում անելով հիւսիսկորէական լրատւամիջոցներին։
Կորէայի կենտրոնական լրատւական գործակալութիւնը (KCNA) այս ուրբաթ յայտնել է, որ Կիմ Չեն Ընը «երեք ամսից պակաս ժամանակում երկրորդ անգամ» անօդաչու թռչող սարքերի արտադրութեան դաշտային ստուգում է անցկացրել։
KCNA-ն հրապարակել է լուսանկարներ, որտեղ երեւում է աւտոմեքենայի վրայով թռչող ԱԹՍ-ն եւ այնուհետեւ նոյն աւտոմեքենան բոցավառւել է:
Գործակալութիւնը գրում է, որ անօդաչուները տարբեր տակտիկական երթուղիներով ճշգրիտ հարւածել են թիրախներին։