Թուրք եւ ադրբեջանցի պաշտօնեաները կրկին քննարկել են «Զանգեզուրի միջանցք»-ի թեման
Բաքւում գտնւող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։
Հանդիպման ժամանակ Քուրթուլմուշը խօսել է 44-օրեայ պատերազմից յետոյ ստեղծւած իրավիճակի, ինչպէս նաեւ անդրադարձել «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային։
Քուրթուլմուշի խօսքով՝ իրենք գոհ են «օկուպացիայից ազատագրւելուց յետոյ Ղարաբաղի վերականգնման ուղղութեամբ կատարւած աշխատանքներից»։
Քուրթուլմուշն ընդգծել է, որ առաջիկայ ժամանակահատւածում ամենակարեւոր խնդիրը «Զանգեզուրի միջանցք»-ի բացումն է։ Նա շեշտել է, որ միջանցքի բացմամբ կամրապնդւեն առեւտրային յարաբերութիւնները տարածաշրջանի երկրների հետ։
Նշելով, որ Կովկասում խաղաղութիւն հաստատելու նոր հեռանկարի անհրաժեշտութիւն կայ, Թուրքիայի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ մեխանիզմը պէտք է շարունակի գործել առողջ, այնուհետեւ այդ գործընթացում պէտք է ստեղծւեն Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի մասնակցութեամբ մեխանիզմներ՝ կովկասեան ժողովուրդների խնդիրները լուծելու համար։
Yerevan.today