Վահէ Յովհաննիսեան. «Փաշինեանը ասում էր երկու «ցուլի» մասին, հիմա ինքը երրորդ «ցուլն» է աճեցնում՝ ի դէմս Ռուսաստանի»
Իրական հողի վրայ կարող ենք ակնկալել ՌԴ-ի եւ Իրանի աջակցութիւնը
Փաշինեանը ասում էր երկու «ցուլի» մասին, հիմա ինքը երրորդ «ցուլն» է աճեցնում՝ ի դէմս Ռուսաստանի: «Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը:
«Դաշնակից կորցնելը կամ ձեռք բերելը մեքենայ չի, որ առնեմ թարմացնեմ։ Դաշնակիցը ձեւաւորւում է ստրատեգիական շահերի ու պլանների շրջանակում։
Հայաստանը Միւնխէն-Փարիզից ոչ միայն նոր դաշնակից ձեռք չբերեց, ձեռք բերեց կարեկցող՝ ձեզ վատ լինի կը լացենք, Էյֆէլեան աշտարակը սեւ կը ներկենք, կը յուզւենք, հեռագիր կը տանք։
Բայց ձեռք են բերում նոր թշնամի։ Այն որ Փաշինեանն ասում էր երկու ցուլ, հիմա երրորդ ցուլին է ստանում ՝ ի դէմս Ռուսաստանի։ Իրական հողի վրայ կարող ենք ակնկալել ՌԴ-ի եւ Իրանի աջակցութիւնը, ֆրանսիական զէնքը ինչպէ՞ս է գալու։
Արեւմուտքի վրայ անվտանգային խնդիր դնելը կը բերի նոր աղէտի, Թուրքիային ու Ադրբեջանին զսպելու լծակ չունեն»,- նշել է Յովհաննիսեանը։