Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազան. «Մենք որեւէ տեսակի հող ու տարածք չունենք, որ պատկանում է թշնամուն, հակառակը՝ ունենք մեզնից բռնագրաււած հող»

Մենք որեւէ տեսակի հող ու տարածք չունենք, որ պատկանում է թշնամուն, դեռ հակառակը՝ ունենք հող, տարածք, Հայրենիք, որը բռնագրաււած է մեզնից եւ մենք էլ կոչումն ունենք այդ բոլորը վերականգնելու: Այս մասին Նոյեմբերեանի տարածաշրջանի Կողբ համայնքում իր քարոզի ժամանակ ասել է Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը:

«Սա միանշանակ ուղերձ է բոլորին՝ հայախօս եւ ոչ հայախօս թշնամիներին, յստակ կերպով շատ պարզ եւ ուղիղ: Բաւական է մեր կեանքը կտրտէք, անընդհատ կտրտել, որովհետեւ ոչ Աստծուց էք վախենում, ոչ էլ մարդկանցից էք ամաչում, որովհետեւ անիրաւութիւնը ձեր կեանքի սկզբունքն է, անօրինութիւնն էլ վրադիր: Սա անթոյլատրելի է մեզ համար եւ ինձ համար անձնապէս: Մենք պէտք է հասկանանք՝ ուր ենք գնում, ինչ անդունդի մէջ ենք գլորում ինքներս մեզ, եւ վերջապէս այս բոլոր արհաւիրքները որքան ենք պատրաստ կլանելու, ընդունելու, եւ ուտելու, խմելու, վաճառականութեամբ զբաղւելու: Այդ ժամանակը լրանում է, մենք կոչւած ենք արդարութիւն, ճշմարտութիւն գործելու, մենք կոչւած ենք մեզ կտակւած ու ժառանգւած հայրենիքի ժառանգութեանը տէր լինելու ի վերջոյ»,- ասել է նա:

Բագրատ Սրբազանը նշել է, որ սա ընտրութիւն է մեզ համար՝ ընտրում ենք բախտի Աստծուն, թէ դեւերին:

News.am

Related Articles

Back to top button