Հայաստան - ԱրցախՔաղաքական
ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում «վարձկաններին»

«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրել էինք, որ ՔՊ-ն «վարձկանների» միջոցով է իր քարոզչութիւնն իրականացնում. 200-250 հազար դրամով կամաւորներ են վարձել, որոնք, դռնեդուռ ընկած, ՔՊ-ի բուկլետներն են բաժանում։
Բայց մէկ միաւոր աշխատավարձի դիմաց փորձում են հնարաւորինս շատ աշխատեցնել՝ միայն քարոզչութեամբ ու բուկլետ բաժանելով չեն զբաղւում, այլ նաեւ մասնակցում են Փաշինեանի երեւանեան քարոզարշաւներին, մասսովկայ են ապահովում։
Փաստօրէն, ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում երիտասարդութեանը։ Առանց այն էլ հեշտ գործ չէ ՔՊ մերժող Երեւանում ՔՊ-ի բուկլետը բաժանելը՝ շատերը վռնդում են, կոպտում՝ նրանց նոյնացնելով Փաշինեանի հետ։



