Գերմանիայում ամէն կիրակի ցոյց տեղի կունենայ՝ Սրբազանների եւ Կարապետեանի ազատ արձակման պահանջով

«ԱԼԻՔ» – «Այսուհետ յայտարարում ենք՝ ամէն կիրակի, ժամը 15:00 Բեռլինում հայկական դեսպանատան առջեւ կազմակերպելու ենք բողոքի ցոյց, մինչեւ ապօրինի ձերբակալւած Միքայէլ Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Սամուէլ Կարապետեանը եւ միւս քաղբանտարկեալները ազատ չարձակւեն»։ Այս մասին ըստ Yerevan.today-ի՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է գերմանահայ հասարակական գործիչ, պրոֆեսոր Աւետիս Սադոյեանը:
«Բանտերը գողերի, աւազակների ու դաւաճանների համար են, ոչ թէ սրբազանների ու ֆորբսի ցուցակներում ներառւած հայ մեծահարուստների համար։ Յաջորդ ցոյցը՝ յուլիսի՝ 13-ին։ Ցոյցին կարող էք միանալ նաեւ առցանց։ Առցանց մասնակցութեան համար դիմել Արամ Մկրտչեանին:
Բարձրացնենք մեր ձայնն ընդդէմ Հայաստանի բռնապետական ռեժիմի Նիկ․- Փաշի ղեկավարութեամբ, որն իր դաժանութեամբ անցաւ բոլոր նախկիններին, որը իր կառավարութեամբ ապրում է առանձին կեանք, իսկ ժողովուրդը առանձին կեանք, որը նոյնիսկ սահմանադրութեան օրը (յուլիսի 5-ԽՄԲ.) նշում է ոչ թէ իր ժողովրդի հետ, այլ՝ Հայաստանում հաւատարմագրւած դեսպանների հետ Օպերայի շէնքում, փակւած ոստիկանութեան եռաշերտ շղթայով, քանի որ ժողովրդի հետ նա այլեւս ոչ մի աղերս չունի։
Ուրախ կը լինենք ձեր դիրքորոշումը լսել ու լսելի դարձնել գարշելի ռեժիմի ներկայացուցիչ ՀՀ դեսպանատան աշխատակիցներին ու անձամբ դեսպանին, որը նախորդ ցոյցից տասնհինգ րոպէ առաջ ծլկեց դեսպանատնից թողնելով դեսպանատունը դատարկ, որ յանկարծ ստիպւած չլինի գերմանական ոստիկանութեան յորդորների տակ դուրս գայ եւ վերցնի ցոյցի պահանջագիր-պետիցիան։
Յ․ Գ․ Բեռլինում 29.06.2025 ցոյցը Սփիւռքում գրանցւած առաջին ցոյցն էր ի պաշտպանութիւն ձերբակալւած սրբազանների եւ Սամուէլ Կարապետեանի»,- գրել է պրոֆեսորը: