Հայաստան - ԱրցախՔաղաքական
Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի հայրը՝ Բաքւի բանտում գտնւողների մասին. «Այդ տխմարները ձերբակալւել են իրենց ախմախ խելքի շնորհիւ»

«ԱԼԻՔ» – «Այդ տխմարները ձերբակալւել են իրենց ախմախ խելքի շնորհիւ եւ կապ չունի ում կողմից»: Բաքւում գտնւող հայ գերիների մասին նման մեկնաբանութիւն է արել Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի հայրը՝ Նուրան Սինանեանը։
Նրա մեկնաբանութեան սքրինշոթը հրապարակել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
«Բաքւի ու Երեւանի բանտերում շղթայւած Դաւիթ Իշխանեանի ու Դաւիթ Գալստեանի գրառման տակ ոմն Նուրան Սինանեան տեսէք ինչ է գրել: Ի դէպ, շատ ինտենսիւ տարածում է Սփիւռքը պառակտող Զարեհ Սինանեանի գրառումները»,- գրել է Խաչատրեանը։