«Հրապարակ». Հնարամիտ արցախցիները գտել են տարբերակը

«Հրապարակ» թերթը գրում է.
Տեւական ժամանակ է արցախցիները բախւել են ՀՀ քաղաքացիութիւն ստանալու խնդրին, ամիսներով նրանց դիմումները քնեցւում են անձնագրայիններում, յստակ պատասխաններ չեն տրւում, թէ ինչու են ուշացնում քաղաքացիութիւն շնորհելու գործընթացը։
Իշխանութիւնների թիրախում են ակտիւ արցախցիները
Դիմակաւորւած անձանց մասնակցութեամբ տեսանիւթը ակնյայտ սադրանք է, այն որեւէ առնչութիւն չունի արցախցիների հետ, Արցախի հանրային խորհուրդ:
Սակայն պարզւում է՝ նախընտրական շրջանում սայլը տեղից շարժւել է, մեզ պատմեցին, որ հնարամիտ արցախցիները անձնագրայինների աշխատակիցներին հաւաստիացնում են, որ նիկոլական են, իշխանութեան աջակիցն ու պոտենցիալ ընտրողը եւ իրենց համար կարեւոր է մինչեւ յունիսի 7-ը հարցին լուծում տրւի, որ գնան ու ՔՊ-ին ձայն տան եւ շատ արագ ստանում են իրենց անձնագիրը։



