Հայաստան - ԱրցախՔաղաքական
Գեղամ Մանուկեան. «37 թւականը՝ մեր բոլորի աչքի առաջ»

«ԱԼԻՔ» – Անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու դէմ բռնաճնշումների հերթական փուլին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը լրագրողների հետ զրոյցում նշել է, որ իրւապահ մարմինների գործողութիւնները յիշեցնում են 1937 թւականի բոլշեւիկեան բռնաճնշումները:
«Էս ձեւի ցինիկութիւնը չի ներւում: Էն տուն պահող բոլոր անաստւածները՝ քննիչը, դիմակ հագած ԱԱԾ-ականները, թող հասկանան, որ միայն տեսախցիկի առաջ են դիմակով։ Գնում են տուն՝ երեսներին երեւի տանն էլ են թքում։ Թող չարդարանան՝ տուն են պահում, ոչ մէկը՝ ԱԱԾ պետից, Քննչականի պետից մինչեւ վերջին ստահակը»,- ասել է նա։



