ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Դեսպան՝ Շիրղոլամի. Չպիտի թողնենք, որ արտաքին ուժերը խոչընդոտեն մեր յարաբերութիւններին

Այս մասին 168.am-ի հարցազրոյցում յայտնել է Կապանում ԻԻՀ դեսպանը գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ շրջայցի ժամանակ։

Իրանցի դիւանագէտի խօսքով՝ այնպիսի յարաբերութիւններ, ինչպիսին ձեւաւորւել են Հայաստանի եւ Իրանի միջեւ, այլ երկրների միջեւ չկան։ Նա նաեւ ընդգծել է երկու պետութիւնների միջեւ սերտ կապերը, որոնք ձեւաւորւել են հազարամեակների ընթացքում։

Նա հարցրել է այն մասին, թէ որքան ընդհանուր բառեր ունի հայերէնը անգլերէնի կամ ֆրանսերէնի հետ։

«Պարսկերէնում եւ հայերէնում կան հազարաւոր ընդհանուր բառեր։ Սա ցոյց է տալիս, որ մենք մէկ ժողովուրդ ենք»,- ընդգծել է իրանցի դիւանագէտը։

Գլխաւոր հիւպատոսը յաւելել է, որ ո՛չ Հայաստանը եւ նրա ժողովուրդը, ո՛չ Իրանը եւ նրա ժողովուրդը չպէտք է թոյլ տան օտարներին միջամտել իրենց յարաբերութիւններին։

Related Articles

Back to top button